Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ուղերձը` Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ

07.04.2024

 Այսօր տոնում ենք Մայրության և գեղեցկության օրը, որի խորհուրդը Աստվածայինի և մարդկայինի միաձուլումն է, Աստվածայինը կրելուն ձգտելը։

Ապրիլի 7-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։
Սիրելի՛ մայրեր, կանայք, այս գեղեցիկ խորհրդի ներքո ուզում եմ մաղթել, որ միշտ լիառատ լինեք կանցիությամբ ու մայրությամբ։
Դուք գարնան նման զուգորդվում եք նոր կյանքի մեկնարկի,վերաիմաստավորման, եռանդի ու ծաղկունքի հետ։ Շարունակեք ապրել ու արարել մեր կողքին՝ իրականացնելով աշխարհը գեղեցկացնելու և կյանքն առավել հետաքրքիր դարձնելու ձեր առաքելությունը։Հիրավի, մայրերի ափերի մեջ է մեր ապագան, այն ապագան, որտեղ մենք փնտրում ենք ազգանվեր ու ուժեղ սերունդ։
Մայրությունն ու գեղեցկությունը կնոջը ներհատուկ արարչաշնորհ պարգևներն են․ շնորհավոր Ապրիլի 7։
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ
ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07