Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը դիտարկեց Հյուսիս-հարավ ճանապարհը

05.04.2024

 Շրջայցին մասնակցում էին փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Աշտարակի և Թալինի համայնքապետեր Թովմաս Շահվերդյանն ու Տավրոս Սափեյանը։

Նախարարին ներկայացվեցին կատարված աշխատանքները, ժամկետները։
Ագարակը շրջանցող 8 կմ երկարությամբ հատվածում, ինչպես նաև 34 կմ երկարությամբ Աշտարակ-Թալին հատվածում իրականացվում են ակտիվ շինարարական աշխատանքներ, որոնց տեմպն ու որակը, նախարար Սանոսյանի խոսքով, գոհացնող է։
«Առաջին հատվածում ունենք ժամանակից մի փոքր շեղում, բայց դա ընթացքում կկարգավորվի, իսկ երկրորդ հատվածում աշխատանքներն իրականացվում են՝ ըստ նախատեսված ժամանակացույցի։ Ունենք հատվածներ, որտեղ նույնիսկ ընդհանուր աշխատանքները որոշակի առաջանցիկ տեմպով են ընթանում։ Որախալի է, որ երկու հատվածներում էլ հիմնականում աշխատում են հայկական ընկերություններ և հայ մասնագետներ, թեև կան նաև այլ երկրներից ժամանած ենթակապալառուներ»,- շրջայցից հետո, լրագրողների հետ զրույցում, նշեց նախարարը։
Ակտիվ շինաշխատանքներ են ընթանում նաև Ագարակ-Ոսկեվազ ճանապարհային հանգույցի տարածքում, բետոնացված են կամրջի հիմքերը։ Ծրագրի վերջին 1,4 կմ հատվածում իրականացվում են ասֆալտապատման և հիմքի շերտի տեղադրման աշխատանքներ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07