Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

03.04.2024

 Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի մասնակցությամբ այսօր մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ոլորտային պատասխանատուները զեկուցեցին մարզում իրականացվող զարգացման ծրագրերի ընթացիկ աշխատանքների մասին։

Ողջունելով ներկաներին՝ մարզպետը ներկայացրեց անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության նորանշանակ պետ Արամ Առաքելյանին և նրան արդյունավետ գործունեություն մաղթեց։
Հաջորդիվ զեկուցվեցին ճանապարհաշինությանը, սուբվենցիոն ծրագրերին, ՏԻՄ ֆինանսական, կրթության, մշակույթի, սպորտի ոլորտներին առնչվող հարցեր։
Խորհրդակցությանն առանձնահատուկ անդրադարձ կատարվեց գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրերին, մասնավորապես, ընդգծվեց գյուղատնտեսական սեզոնի ակտիվացմանը զուգահեռ բուսաբուծության ծրագրի իրականացման գործընթացի վրա կենտրոնանալու կարևորությունը, ինչպես նաև խոսվեց ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների մասին։
Հաջորդիվ հանգամանալից անդրադարձ եղավ դպրոցաշինական, մասնավորապես պետական և մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ ընթացող ծրագրերին։
Ստորաբաժանման ղեկավարները մարզպետից ստացան հանձնարարականներ։
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24