Տպել
Նորություններ
Ընդունելության օրվա շրջանակում տասնյակ քաղաքացիներ իրենց խնդիրները ներկայացրին մարզպետին՝ ստանալով աջակցություն
23.03.2024
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մոտ մարտի 22-ին տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում քաղաքացիները մարզպետին դիմեցին իրենց խնդիրներով։ Դրանց լուծմանն ընթացք տրվեց տեղում, որոշ խնդիրների կապակցությամբ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները մարզպետից հանձնարարականներ ստացան։
Հարգելի՛ քաղաքացիներ, մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մոտ քաղաքացիների ընդունելություն է տեղի ունենում ուրբաթ օրերին։ Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել, հեռախոսահամար՝ (0232) 3 24 64: