Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետն այցելեց Արագածավանի մանկապարտեզ, ծանոթացավ նախադպրոցական հաստատության պայմաններին

19.03.2024

 ՀՀ Կառավարության որոշմամբ և ֆինանսական հատկացմամբ Թալին համայնքի Արագածավան բնակավայրի մանկապարտեզն ապահովվել է նոր գույքով։ 150 սան ունեցող այս մանկապարտեզի շենքային պայմաններին, ինչպես նաև նոր կահավորմանը ծանոթանալու նպատակով, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի և մարզպետի աշխատակազմի ու համայնքի պաշտոնատար անձանց հետ այսօր այցելեց Արագածավան։

Մարզպետին հաճելիորեն զարմացրեց մանկապարտեզի արվեստաշունչ միջավայրը, որի ձևավորման գործում անմիջական մասնակցություն ունի հաստատության տնօրենը․ինչպես պարզ դարձավ զրույցում՝ տնօրենն իր ձեռքով է նկարազարդել պատերը, երեխաների համար ստեղծել գունեղ ու հեքիաթային պայմաններ։
Մանկապարտեզի շնորհալի սաները պաշտոնատար անձանց այցի առիթով հանդես եկան գեղեցիկ բեմադրությամբ։
Այցն ամփոփող ելույթում մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ընդգծեց, որ ժամանակակից պահանջներին համապատասխան մանկապարտեզներ կառուցելը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է, և թե՛ մարզպետի աշխատակազմը, թե՛ համայնքը շարունակելու են աջակցել մարզում մանկապարտեզների արդիականացման պետական ծրագրերի իրականացմանը։
«Ես շատ ուրախ եմ, որ մեր մարզում նման մանկապարտեզներ ունենք, հատուկ շնորհակալություն եմ հայտնում տնօրենին՝ իր աշխատանքում մեծ եռանդ ներդնելու, ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու համար։ Նայելով այս հրաշալի մանուկներին՝ հավատում եմ, որ մեր երկրին պայծառ ապագա է սպասվում»,-ելույթում նշեց մարզպետը։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34