Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի դպրոցներում մեր հերոսների փառքի անկյունները հեռացված չեն, և հերոսածին ծնողները մեր կողմից արժանանում են միմիայն հարգալից վերաբերմունքի ու մեծարանքի

14.03.2024

 Ի պատասխան ֆեյսբուք սոցիալական ցանցում մի խումբ օգտատերերի կողմից շրջանառվող լուրերի, ըստ որի, «Արագածոտնի մարզի Ափնայի, Ալագյազի, Ծաղկահովիտի միջնակարգ դպրոցներում երեկ թույլ չեն տվել զոհված տղաների ծնողներին մտնել դպրոց՝ փառքի անկյունները տեսնելու», հայտնում ենք հետևյալը․

Արագածոտնի մարզպետի աշխատակազմը, որպես մարզային իշխանություն, հորդորում է քաղաքացիներին ապատեղեկատվություն չտարածել և անկախ տարատեսակ ուղղորդումներից՝ կրկնակի զգոնություն ցուցաբերել մեր զոհված հերոսների անունը կեղծ լուրերի ծիրում շահարկելուց։
Որպես պարզաբանում՝ հայտնում ենք, որ մարզի որևէ դպրոցում մեր հերոս տղաների հիշատակը հավերժացնող փառքի անկյունները չեն հեռացվել։
Մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները և անձամբ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ամենայն ակնածանքով ու երախտիքով են միշտ մասնակից լինում մեր հերոս տղաների հիշատակին նվիրված միջոցառումներին, այդ մասին են հավաստում նաև այդ միջոցառումների մասին մեր տասնյակ լուսաբանումները։
Ինչ վերաբերում է «Որդիների կանչ» ՀԿ-ի կողմից շրջանառվող կեղծ լուրերի այն հատվածին, թե հերոսների ծնողներին թույլ չեն տվել մտնել դպրոց, տեղեկացնում ենք, որ դպրոց մուտք գործել ցանկացող քաղաքացիները, այդ թվում՝ մի խումբ երիտասարդներ, արհեստականորեն փորձել են վիճաբանության մեջ ներքաշել դպրոցի տնօրեններին, ինչն ակնհայտորեն երևում է նաև համապատասխան տեսանյութում։ Տեսանյութում երևում է նաև դպրոցներից մեկի փառքի անկյունը։
Դպրոցի տնօրենները դպրոց մուտք գործել ցանկացող քաղաքացիներին հայտնել են, որ փառքի անկյունները հեռացված չեն և անվտանգության նկատառումներից ելնելով և իրենց լիազորությունների շրջանակում նշել են, որ դպրոցում ելումուտն ազատ չէ, առաջնորդվել են Հանրակրթության մասին ՀՀ օրենքով (12-րդ և 22-րդ հոդվածներ)։
Հերոսների ծնողները մեր դպրոցներում միշտ էլ հյուրընկալվում են պատշաճ կերպով և արժանանում հարգալից վերաբերմունքի ու մեծարանքի։
Իրենց որդիներին նվիրված ցերեկույթներում հերոսածին մայրերն ու հարազատները մարզի և դպրոցների ղեկավարության կողմից միշտ ստացել են միայն արժանի ակնածանք։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07