Տպել
Նորություններ
Ես վստահ եմ՝ կնոջ «փափուկ ուժը» զորեղ ազդեցություն ունի առաջընթաց արձանագրելու գործում․ շնորհավոր Մարտի 8
08.03.2024
Ամեն տարի Կանանց միջազգային օրը շնորհավորելիս՝ ես ուրախությամբ եմ արձանագրում, որ տարեցտարի մեր պետության, հասարակության մեջ կնոջ դերը վերաիմաստավորվում ու ընդլայնվում է։ Սա նշանակում է, որ մեզ համար այլևս աներկբա է՝ կնոջ ներուժը, բնատուր խելքն ու շնորհները, ստեղծարար ու դալար միտքը, աշխատասիրությունը, նրբանկատությունն ու հետևողականությունը անհրաժեշտ են տարբեր ոլորտների նկատելի զարգացման համար։
Ես վստահ եմ, որ կնոջ «փափուկ ուժը» զորեղ ազդեցություն ունի առաջընթաց արձանագրելու գործում։
Եվ ուրեմն, սիրելի՛ կանայք, այս հիանալի առիթն օգտագործելով, ուզում եմ ձեզ ծով բարիք, ողջախոհություն ու երկաթյա առողջություն մաղթել, որպեսզի շարունակեք ձեր նշանակալի ավանդը ներդնել Հայաստանի Հանրապետության կայացման գործում։
Ոգեշնչվե՛ք գարնանային խանդավառությամբ ու ոգեշնչեք մեզ՝ ապրելու, արարելու, կառուցելու և արժեքներ ստեղծելու․․․
Շնորհավո՛ր Կանանց միջազգային օրը։
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ
ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ