Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարտի 1-ը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է

01.03.2024

 Օրվա խորհուրդը հանրային իրազեկվածության և բնակչության շրջանում պատրաստվածության մակարդակի բարձրացումն է։

Այսօր Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների աշխատակիցները մարզի մի շարք դպրոցներում անցկացրին «Բնակչության տարհանման կազմակերպումը» թեմայով սեմինար և «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում՝ էլ․ շչակի գործարկմամբ» թեմայով գործնական պարապմունքներ, ՄՓՎ աշխատակիցների կողմից բաժանվեցին տեղեկատվական բուկլետներ։
Միջոցառումները նպատակ ունեին ստուգել մասնակիցների գիտելիքներն ու կատարելագործել հմտությունները
բնակչության տարհանման, պատսպարման կազմակերպման ու իրականացման ուղղությամբ, ինչպես
նաև բարձրացնել քաղպաշտպանության կազմավորումների պատրաստվածությունն ու ակտիվացնել արձագանքող այլ ծառայությունների հետ փոխհամագործակցությունը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24