Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը հանդիպել է Ապարան համայնքի Շենավան և Վարդենուտ գյուղերի բնակիչների հետ

23.02.2024

 Աշխատանքային այցով Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր Ապարան համայնքում էր։

Այցի նպատակը բնակիչների հետ հանդիպումն էր, մասնավորապես, համայնքում «ՌԻԴ» ընկերության կողմից լեռնադահուկային, էկո-գյուղատնտեսական կենտրոն ստեղծելու՝ «Արագած» ներդրումային ծրագրի կապակցությամբ Շենավան և Վարդենուտ գյուղերի բնակիչների և հողօգտագործողների հարցերն ու մտահոգությունները լսելը, բարձրաձայնված խնդիրների լուծման ուղիները քննարկելը։ Հանդիպմանը ներկա էր Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանը։
Մարզպետը պարզաբանումներ ներկայացրեց նշված գյուղերի բնակիչներին և խոստացավ ուսումնասիրել նրանց կողմից բարձրաձայնված հարցերն ու համապատասխան լուծումներ ձեռնարկել։
Հավելենք, որ Արագածի հարավային գագաթին «ՌԻԴ» ընկերության ծրագրով նախատեսվում է 189,6 մլն $ ներդրմամբ հիմնել 300 փոքր ֆերմերային տնտեսություններ, որտեղ պետք է ներգրավվեն երիտասարդ ընտանիքներ, նախաձեռնվեն համապատասխան ուսուցման ծրագրեր։
Ստեղծվելու են դահուկուղիներ, սահուղիներ, ճոպանուղի և ջրամբար։
Կատարված աշխատանքների արդյունքում կստեղծվեն ավելի քան 1100 աշխատատեղեր։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24