Տպել
Նորություններ
Նորաշենի դպրոցի աշակերտը «Կենսաբանության» օլիմպիադայի մարզային փուլում ստացել է 203 միավոր, որն այս առարկայից տարվա ամենաբարձր արդյունքն է ՀՀ-ում
21.02.2024
2023-2024 ուսումնական տարվա դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը մեկնարկել է։
Արագածոտնի մարզի դպրոցների 8-12-րդ դասարաններից օլիմպիադաների մարզային փուլին մասնակցել են 576 աշակերտներ, որոնցից մարզային փուլը հաղթահարել և հանրապետական փուլ են անցել 86-ը։
Ուրախ ենք արձանագրել, որ մարզային փուլի արդյունքով «Կենսաբանություն» առարկայից հանրապետությունում ամենաբարձր միավորը (203) վաստակել է Արագածոտնի մարզի Նորաշենի Ռաֆիկ Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Դերենիկ Հակոբյանը։
Նշենք, որ մեր աշակերտները մարզային փուլում բարձր միավորներ են վաստակել հատկապես «Կենսաբանություն», «Քիմիա», «Գրականություն», «ՀԵՊ» առարկաներից։ Ընդհանուր առմամբ, բոլոր 16 առարկաներից 14-ի հանրապետական փուլին Արագածոտնի մարզից մասնակիցներ ունենք։
Դպրոցական օլիմպիադաների հանրապետական փուլը մեկնարկել է փետրվարի 17-ին՝ «Մաթեմատիկա» առարկայով և կամփոփվի ապրիլի 28-ին՝ «ՆԶՊ» առարկայով։
Գիտելիքների այս կարևոր ստուգատեսում մեր աշակերտներին մաղթում ենք հաջողություն։