Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանի կողմից իրականացված դպրոցաշինական ծրագրերի շրջանակում վերանորոգվել է Ղազարավանի դպրոցի հանդիսությունների դահլիճը

16.02.2024

 Ղազարավան գյուղի փոքր դպրոցի աշակերտներն իրենց վերանորոգված ու նոր կահավորված դահլիճում օրերս առաջին մեծ միջոցառումն են անցկացրել՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանի և մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ տոնելով դահլիճի բացումը։

Կարմիր ժապավենը կտրելիս աշակերտները երախտագիտություն են հայտնել մարզպետին և խոստացել ավելի լավ սովորել, արժանի մարդ դառնալ։
Մարզպետն էլ ընդգծել է՝ մարզի կրթական միջավայրի արդիականացմանն ուղղված ծրագրերը միտված են կրթության որակի և աշակերտների սովորելու մոտիվացիայի բարձրացմանը, և ծրագրերն ակտիվորեն շարունակվելու են։
Տոնական օրվա մթնոլորտն ամբողջացրել են դպրոցի շնորհաշատ աշակերտները՝ ազգային երգ ու պարի ներքո գեղեցիկ կատարումներով։
Այսպիսով, Արագածոտնի մարզի ևս մեկ դպրոց տարբեր ուսումնական միջոցառումների իրականացման համար գեղեցիկ ու հարմարավետ դահլիճ ունի։
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի կողմից իրականացվող դպրոցաշինական ծրագրերը շարունակական են։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24