Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի նախաձեռնությամբ Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում հիմնվել է «Արմաթն օդում» աշխատանոց, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ այսօր՝ մարզպե

14.02.2024

 Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի նախաձեռնությամբ Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում հիմնվել է «Արմաթն օդում» աշխատանոց, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ այսօր՝ մարզպետի մասնակցությամբ։

Բացման արարողությանը ներկա էին մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը, դպրոցի տնօրենությունը, ուսուցչական կազմն ու աշակերտներ։
Ողջույնի խոսքում մարզպետը նշեց, որ «Արմաթ» լաբորատորիաներն այսօր դարձել են ուսումնական գործընթացը լրացնող կարևոր բաղադրիչ։
«Նորագույն տեխնոլոգիաները մեր կայնքում ոչ միայն անփոխարինելի են այլև որոշիչ դերակատարում ունեն, և պատահական չէ, որ մենք առաջնահերթություն ենք տվել լաբորատորիայի ստեղծման ծրագրին, «Արմաթն օդում» աշխատանոցի հիմնմանը։ Վստահ եմ, որ դպրոցի աշակերտների համար այն դառնալու է մտածելակերպի փոփոխության, դեպի ինժեներական կրթություն առաջին քայլերն անելու նպաստավոր հարթակ»,-իր խոսքում ասաց մարզպետը։
Ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանի խոսքով՝ սա Հայաստանի Հանրապետության 15-րդ «Արմաթն օդում» աշխատանոցն է, և այդ 15-ից 2-ը Արագածոտնի մարզի դպրոցներում են, առաջիկայում ևս մեկ աշխատանոց կբացվի։
Հաջորդիվ, աշխատանոցի խմբակավարները դպրոցի բակում ցուցադրեցին ուսումնական անօդաչու սարքերի թռիչքը, որի նմանությամբ առաջիկայում արդեն իսկ սեփական գիտելիքով կպատրաստեն Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում գործող աշխատանոցի սաները։
Հավելենք, որ սույն «Արմաթն օդում» աշխատանոցն արդեն 25 սան ունի՝ Աշտարակ համայնքի տարբեր դպրոցներից, գործում է 3 խմբով, որում կարող են ներգրավվել 15-18 տարեկան աշակերտները, կարող է ձևավորվել ևս 3 խումբ։
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր եղավ նաև Ոսկեվազի Երվանդ Դանիելյանի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ դիտարկեց իր հանձնարարությամբ վերանորոգված միջանցքները և նոր կառուցված սանհանգույցները՝ ամփոփելով դպրոցաշինական այս ծրագրի արդյունքները։
Նշենք, որ մինչ ծրագրի իրականացումը դպրոցի 2 սանհանգույցները գտնվում էին դրսում, ինչը աշակերտներին լրացուցիչ անհարմարություններ էր պատճառում։
Արագածոտնի մարզպետի նախաձեռնությամբ մարզի դպրոցաշինական ծրագրերը շարունակական են։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24