Տպել
Նորություններ
ՀՀ Կառավարությունը Արագածոտնի մարզին գումար է հատկացրել՝ 2 սուբվենցիոն ծրագրի համար
01.02.2024
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել 2024թ․ պետական բյուջեից կատարված սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով մարզպետների աշխատակազմերին փոխանցել 3 մլրդ 151 մլն դրամ։
Այդ թվում ՝Արագածոտնի մարզին հատկացվել է 18,3 մլն դրամ՝ 2023 թ․ 2 ծրագրի համաֆինանսավորման համար։
Դրանք են՝
Աշտարակ համայնքի կարիքների համար հատուկ բազմաֆունկցիոնալ տեխնիկայի ձեռքբերում։ Ծրագրի ընդհանուր արժեքը
37 մլն դրամ է, որից 12 մլն 957 հազ դրամը կամ 35 %-ը հատկացրել է Կառավարությունը, իսկ 24 մլն 63 հազ դրամը կամ 65 %-ը վճարվել է համայնքային բյուջեից։
Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի գազաֆիկացում (12,6 կմ ցանցի կառուցում)։ Ծրագրի իրականացման համար ներդրվել է ընդհանուր
147 մլն 826 հազ դրամ, որի համաֆինանսավորումը պետբյուջեից իրականացվել է 2 փուլով․ 2023 թ․ Կառավարությունը հատկացրել է 83 մլն 349 հազ դրամ, 2024-ին՝ այսօր հատկացրել է 5 մլն 346 հազ դրամ։
Այսպիսով, սույն ծրագրի համար ներդրված գումարի 60 %-ը կամ 88 մլն 696 հազ դրամը հատկացվել է Կառավարության կողմից, 40 %-ը կամ 59 մլն 130 հազ դրամը՝ համայնքային բյուջեից։
Մանրամասները տեսանյութում՝