Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայոց բանակի օրվա առաջին շնորհավորանքը մարզպետը հղեց հայ զինվորին

28.01.2024

 Հպարտությամբ ու հայրենասիրությամբ համակված՝ այսօր նշանավորում ենք համազգային մի տոն՝ Հայոց բանակի կազմավորման օրը։ Բանակ, որը երիտասարդ է, պատերազմներ անցած, կոփված ու հաղթանակած։

Բանակի 32-րդ տարեդարձի առիթով Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի և ուժային կառույցների ներկայացուցիչներ, համայնքապետեր և պաշտոնատար այլ անձինք վաղ առավոտյան այցելեցին ՀՀ ՊՆ N զորամաս։
Մարզպետը, ողջունելով զինվորներին, հղեց օրվա առաջին շնորհավորանքը։
«Սիրելի՛ եղբայրներ, այս օրը մեծ կարևորություն ունի մեզ համար։ Մեր բանակը կայացել է՝ անցնելով դժվար ճանապարհ, և այսօր ամուր կանգնած է ոտքերի վրա՝ տղամարդուն գեղեցկացնող սպիներով։ Մեր բանակին մաղթում եմ ուժ ու կորով, մեր ժողովրդին իմաստնություն։ Աստված պահապան բոլորիդ, խաղաղություն մեր երկրին»,-իր ուղերձում ասաց Սերգեյ Մովսիսյանը։
Մեր զինվորի, բանակի կերպարն արժևորող ու հերոսացնող խոսքեր ասացին զորամասի հրամանատարը, զինվորականներ։
Զորամասի կողմից պատվոգրեր հանձնվեցին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի ներկայացուցիչների, համայնքապետերի՝ ՀՀ ԶՈւ կազմավորման 32-րդ ամյակի և բանակ-հասարակություն կապի ամրապնդման համար։
Մարզպետը իր անունից, Բանակի 32-րդ տարեդարձի առիթով շնորհակալագրեր և հուշանվերներ հանձնեց զորամասի զինվորականներին՝ հայրենանվեր ծառայության և բարձր կարգապահության համար։
Բանակի օրվան նվիրված միջոցառման պաշտոնական մասին հաջորդեց մշակութայինը՝ ազգային երգ ու պարի ուղեկցությամբ։
Շնորհավո՛ր տարեդարձդ, փառապանծ բանակ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07