Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային շաբաթն սկսվեց խորհրդակցությամբ, մարզպետը շնորհակալագրեր հանձնեց լավագույն աշխատակիցներին

23.01.2024

 Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի հետ խորհրդակցություն անցկացրեց, որի ընթացքում վարչության պետերը և ոլորտային պատասխանատուները զեկուցեցին կատարված, ընթացիկ և առաջիկա աշխատանքների վերաբերյալ։ Մարզպետի կողմից տրվեցին հանձնարարականներ։

Խորհրդակցության ավարտին մարզպետ Սերգեյ Մովսիսյանը 6 աշխատակիցների հանձնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից տրված շնորհակալագրերը․ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցման աշխատանքներին ակտիվ մասնակցության և դրանք պատշաճ կատարելու համար շնորհակալագրեր ստացան մարզպետի խորհրդականներ Արմեն Գրիգորյանը, Ռազմիկ Թադևոսյանը, առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Կարեն Թաթուլյանը, զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գագիկ Պողոսյանը։ 2023 թ․ ընթացքում կատարած լավագույն աշխատանքի, ցուցաբերած բարձր պատասխանատվության համար շնորհակալագիր ստացան անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժնի պետ Գայանե Վարդանյանը և նույն վարչության աշխատակից Նանե Ավանեսյանը:
Մարզպետը շնորհավորեց բոլորին և մաղթեց արդյունավետ աշխատանքային շաբաթ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24