Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ քաղաքացիների՝ այս տարվա առաջին ընդունելությունը

19.01.2024

 Արագածոտնի մարզում բնակվող քաղաքացիները մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մոտ մասնակցում են ընդունելության, որի շրջանակում, առաձնազրույցների ընթացքում ներկայացվում են տարաբնույթ հարցեր, որոնց լուծմանը մարզպետը տեղում ընթացք է տալիս։

Նոր աշխատանքային տարում առաջին ընդունելությունն այսօր էր։
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ընդունեց 15 քաղաքացու, այդ թվում՝ Արագածոտնի մարզում բնակություն հաստատած ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց։
Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի, ինչպես նաև կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետերին մարզպետը հանձնարարականներ տվեց՝ քաղաքացիների խնդիրների լուծման ուղղությամբ։
Զրույցի ընթացքում քաղաքացիներից շատերը գոհունակություն հայտնեցին մարզպետին՝ քաղաքացիների հետ անմիջական հաղորդակցության, անկաշկանդ մթնոլորտ ձևավորելու և իրենց խնդիրների ուղղությամբ օպերատիվ լուծումներ գտնելու համար։
Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մոտ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում ուրբաթ օրերին, ընդունելությանը կարող եք մասնակցել՝ նախապես հերթագրվելով, հեռախոսահամար՝ (0232) 3 24 64 ։
 
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07