Տպել
Նորություններ
Մարզային զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվեցին ընթացող ձմեռային զորակոչին վերաբերող հարցեր
19.01.2024
Արագածոտնի մարզպետ, Արագածոտնի մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մովսիսյանի և հանձնաժողովի անդամների մասնակցությամբ այսօր կայացավ հանձնաժողովի հերթական նիստը։
Քննարկման առանցքում ձմեռային զորակոչի ընթացքն էր։
Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արագածոտնի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Սուրեն Մեջլումյանը զեկուցեց զորակոչի ընթացքում արձանագրվող խնդիրների մասին, որոնց վերաբերյալ մարզպետը տվեց օպերատիվ լուծումներ։
Նիստի 2-րդ հատվածում քննարկվեցին 25-օրյա զորավարժանքների կազմակերպմանn առնչվող հարցեր։