Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրում ներկա գտնվեց Սուրբ Ծնունդին նվիրված «Հոգևոր երաժշտության փառատոնին»

06.01.2024

  «Հոգևոր երաժշտության փառատոնին» մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, համայնքապետեր, ուժային կառույցների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք։

Փառատոնի ընթացքում Սուրբ Գրիգոր եկեղեցում տեղի ունեցավ համերգ՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ:
Եկեղեցու հարակից տարածքում համայնքները ներկայացնող տաղավարները հանդես եկան իրենց տարածաշրջանին բնորոշ ուտեստների, թեյի ու գինու հյուրասիրությամբ:
Վարչապետը տիկնոջ հետ շրջեց տաղավարներով, զրուցեց քաղաքացիների հետ։
Փառատոնի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են Արուճի ամրոց, որը կառուցվել է 6-8-րդ դարերի ընթացքում:
Միջոցառումը կազմակերպվել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կողմից:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06