Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը տարեսկզբյան խորհրդակցություն անցկացրեց

04.01.2024

 Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց՝ նախանշելով 2024 թ․ անելիքները։

Նոր աշխատանքային տարվա կապակցությամբ շնորհավորելով բոլորին՝ մարզպետն ընդգծեց, որ նոր եռանդով և կրկնակի հետևողականությամբ պետք է լծվել մարզում պետական քաղաքականության իրականացման գործին։ Հանձնարարականներ տալով ոլորտային պատասխանատուներին՝ Սերգեյ Մովսիսյանը կարգադրեց ուժեղացնել վերահսկողությունը մարզում ընթացող բոլոր պետական ու սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ և ապահովել լավագույն արդյունք։
Խորհրդակցության ավարտին մարզպետը հայտնեց, որ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի 6 աշխատակից խրախուսվել են ՏԿԵ նախարարության շնորհակալագրով։ Մասնավորապես,
2023 թ․ ընթացքում կատարած լավագույն աշխատանքի, ցուցաբերած բարձր պատասխանատվության համար շնորհակալագիր են ստացել
անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժնի պետ Գայանե Վարդանյանը
նույն վարչության աշխատակից Նանե Ավանեսյանը:
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցման աշխատանքներին ակտիվ մասնակցության և դրանք պատշաճ կատարելու համար շնորհակալագրեր են ստացել

մարզպետի խորհրդականներ Արմեն Գրիգորյանը
Ռազմիկ Թադևոսյանը
առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Կարեն Թաթուլյանը
զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գագիկ Պողոսյանը։
Ամփոփելով հանդիպումը՝ մարզպետը բոլորին բեղմնավոր աշխատանքային տարի մաղթեց։
 
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58