Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշտարակի մանկապատանեկան մարզադպրոցի սաներն անցնող տարում միջազգային, հանրապետական և մարզային մրցաշարերում 45 մեդալ են նվաճել

30.12.2023

 Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող մարզադպրոցը մարզպետ Սերգեյ Մովսիսյանի նախաձեռնությամբ վերանորոգվել է, ինչի արդյունքում ավելացել են թե՛ մարզադպրոցի սաների թիվը, թե՛ նրանց արձանագրած հաջողությունները։

2023 թվականին դպրոցի սաները նվաճել են ընդհանուր 45 մեդալ՝ 1-3-րդ մրցանակային տեղեր զբաղեցնելով տարբեր մրցաշարերում։
Համեմատության համար նշենք, որ նախորդ տարում մեդալների ընդհանուր թիվը 20 էր, այսինքն, հաղթանակները կրկնապատկվել են։ Մարզական հաջողություններն առավելապես ըմբշամարտ մարզաձևից են։Դպրոցը մրցանակակիրներ ունի Եվրոպայի առաջնությունից։
Մարզադպրոցի տնօրեն Արտավազդ Հովակիմյանի խոսքով՝ բարենորոգ միջավայրում մարզիկները առավել ոգևորությամբ են մասնակցում պարապմունքներին։
Նպատակասլաց սաներից Հենրիկ Գևորգյանը մեկ տարում հունահռոմեական ոճի ըմբշամարտի հանրապետական մրցաշարերում նվաճել է 3 չեմպիոնական մեդալ, Գոռ Մխիթարյանը Արեստակ Ղազարյանի անվան հուշամրցաշարի ոսկե մեդալակիր է, ՌԴ Պերմ քաղաքում տեղի ունեցած միջազգային մրցաշարի, ինչպես նաև ՀՀ առաջնության բրոնզե մեդալակիր։ Խաչիկ Խաչատրյանը մինչև 15 տարեկանների հանրապետական առաջնության չեմպիոն է դարձել։ Նրանց մարզիչը Ահարոն Մխիթարյանն է։
Ազատ ոճի ըմբշամարտի առաջնություններում Պապիկ Ներսիսյանը (մարզիչ՝ Արթուր Բաղդասարյան) և Արթուր Մկրտչյանը (մարզիչ` Գևորգ Մկրտչյան) ՀՀ մինչև 15 տարեկանների չեմպիոն են դարձել, ինչպես նաև մասնակցել են Եվրոպայի առաջնության։ Ջոն Գալստյանը դարձել է միջազգային մրցանակակիր, մարզիչն է Գագիկ Մանուկյանը։
Շնորհակալություն հայտնելով մարզպետին՝ տնօրենը վստահեցնում է, որ Աշտարակ համայնքի տարբեր բնակավայրերից մարզադպրոց հաճախող 300 մարզիկները եկող տարում ևս դրվատելի արդյունքներ են ցուցաբերելու։ Եկող տարում դպրոցի սաները մասնակցություն կունենան Աշխարհի առաջնություններին։
Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մաղթում անսպառ նվաճումներ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58