Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Արագածոտնի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի տարեվերջյան նիստը

28.12.2023

 «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության ապահովման դժվարությունները և նրանց հաղթահարման ուղիները» օրակարգային հարցի քննարկմամբ երեկ տեղի ունեցավ Արագածոտնի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի տարեվերջյան նիստը:

Ողջույնի խոսքում Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը, կարևորելով հանձնաժողովի աշխատանքը, նշեց, որ Կառավարության կողմից մեծ ներդրումներ են արվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երխաների համար արդիական միջավայրի ստեղծման և խելացի հարմարեցումների համար։ Նա հավելեց նաև, որ կրթական պրոցեսում երեխաների ներգրավման գործընթացի արդյունավետության բարձրացման տեսանկյունից անելիք ունենք յուրաքանչյուրս։
Օրակարգում ներառված հարցը զեկուցեց Աշտարակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրեն Մերի Արշակյանը։
Ողջ ծավալով ներկայացվեց անցնող տարում հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար իրականացված աշխատանքը, այդ թվում՝ անդրադարձ եղավ տնային պայմաններում կազմակերպվող ուսուցմանը, ուսուցչի օգնականի դերին և նշնակությանը, խելամիտ հարմարեցումներին և կրթության հավասար պայմաններ ապահովելու ուղղությամբ կատարված այլ միջոցառումների։
Ներկա էին մարզպետի աշխատակազմի, համայնքների, ՀԿ-ների ներկայացուցիչներ։
Նիստն ամփոփվեց քննարկմամբ, որը վերհանեց խնդիրներն ու արձանագրեց անելիքները։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58