Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմը «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակում կյանքի կոչեց ևս մեկ ուշագրավ մշակութային միջոցառում

27.12.2023

 Այն կրում էր «Հույսի արձագանքը» խորագիրը և նվիրված էր անվանի գրող Մուշեղ Գալշոյանի 90-ամյակին։

Հատկանշական է, որ միջոցառումը տեղի ունեցավ Գալշոյանի ծննդավայր Կաթնաղբյուրում՝ տեղի միջնակարգ դպրոցում։
Մասնակից էին Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը, աշխատակազմի ղեկավար կազմի, Թալինի համայնքապետարանի ներկայացուցիչներ, ուսուցիչներ ու աշակերտներ։
Միջոցառումը մշակութային հարթակի շուրջ համախմբել էր մարզի մի շարք դպրոցների շնորհալի աշակերտներին, որոնք «Մամփրե արքան» պատմվածքի մոտիվներով բեմադրեցին առանձին դրվագներ՝ շեշտադրելով սերունդներին ուղղված գալշոյանական հայրենասիրական պատգամներն ու ուղերձները։
Ամփոփելով միջոցառումը՝ Միլադա Հովհյաննիսյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը, «Բյուրականի համայնքային զարգացման կենտրոն» ՀԿ-ին, ապա նշեց, որ դրվատելի և ուրախալի է, որ աշակերտները Գալշոյանի ստեղծագործություններին լավ են իրազեկ։
Այսպիսով, եզրափակվեցին Արագածոտնի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ իրականացվող 2023 թ․ մշակութային միջոցառումները։ Մինչ հանդիպում նոր նախաձեռնություններով՝ 2024թ․-ին։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58