Տպել
Նորություններ
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ սահմանամերձ բնակավայրեր ունեցող 8 մարզի շուրջ 1100 երեխաներ անցած կիրակի օրը իրենց ժամանցը վայելել են «Երևան պարկում»
25.12.2023
Արագածոտնի մարզի 2 սահմանամերձ բնակավայրից՝ Գետափից և Թլիկից 8 երեխա մասնակցել է Ամանորին ընդառաջ կազմակերպված գունեղ միջոցառմանը։
Երեխաները ողջ օրվա ընթացքում օգտվել են խաղասրահներից, ատրակցիոններից, հյուրասիրությունից, օրն ուղեկցվել է երգ ու պարով՝ հիշարժան ակնթարթներ նվիրելով մեր պատանիներին։
Տոնական օրը երեխաների համար կազմակերպվել էր ՀՀ Վարչապետի ֆոնդի միջոցներով: