Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի շնորհավորական ուղերձը՝ Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների մասնագիտական օրվա առիթով

20.12.2023

 Այսօր Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների մասնագիտական օրն է, ինչի առիթով ջերմորեն շնորհավորում եմ պետական կառավարման գործընթացում անգնահատելի առաքելություն իրականացնող մեր գործընկերներին։

ԱԱԾ հարգելի՛ աշխատակիցներ, ձեզ է վստահված մեր պետության և ժողովրդի անվտանգությունն ապահովելու պատասխանատու գործը, որն իրականացնելը պահանջում է նախևառաջ հայրենասիրություն, պետականամենտ մտածողություն, մարդասիրություն ու բարձր պատասխանատվություն ստանձնելու կարողություն։ Եվ պատահական չէ, որ ԱԱԾ աշխատակիցներին մենք ընկալում ենք որպես հայրենանվեր գործ կատարող մասնագետների։
Արտաքին և ներքին անվտանգային մարտահրավերներով լի այս բարդ ժամանակաշրջանում մաղթում եմ, որ ձեր ողջախոհությունն ու ամուր կամքը, ճկունությունն ու մոտիվացիան երբեք չմարեն, որովհետև մեր պետության հիմնասյուներից մեկը ուժեղ ու գերպրոֆեսիոնալ Ազգային անվտանգության ծառայությունն է։
Առանձնահատուկ շնորհավորանք եմ հղում ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության ներկայացուցիչներին՝ շնորհակալություն հայտնելով մեր համագործակցային աշխատանքի, տարբեր իրավիճակներում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար։
Կրկին շնորհավորելով՝ բոլորիդ մաղթում եմ աշխատանքային և անձնական հաջողություններ։
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 12:40:42