Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տարեկան եզրափակիչ հաշվետվությամբ և գալիք տարում ուրվագծվող անելիքների ներկայացմամբ Արագածոտնի մարզի գենդերային հանձնաժողովի ներկայացուցիչները գործընկերների հետ ամփոփեցին աշխատանքային տարին։

17.12.2023

 Բյուրականում տեղի ունեցած նիստում ողջույնի խոսով հանդես եկավ հանձնաժողովի նախագահ, Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը։ Նա շեշտադրումներ արեց գենդերային խտրականության վերացման, կնոջ դերի ընդլայնման, հասարակության մեջ կնոջ մասին առկա կարծրատիպային պատկերացումների վերացման անհրաժեշտության վերաբերյալ՝ արձանագրելով, որ կանայք խելամտորեն կարողանում են հաջողության հասնել կյանքի տարբեր ոլորտներում։

Արագածոտնի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Լուիզա Ղարիբյանը զեկուցեց կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև ներկաների ուշադրությունը հրավիրեց մարզի գենդերային հանձնաժողովի կողմից իրականացված համեմատական վերլուծության վրա, որը, դիտարկելով տարբեր իրավիճակներ, վերաբերում էր աշխատանքում, հասարակական ու քաղաքական կյանքում կնոջ և տղամարդկանց դերին։
Համայնքապետարանների, շահառու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին թեմային առնչվող մի շարք հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07