Տպել
Նորություններ
Հիմնանորոգվել է Լեռնապար տանող ավտոճանապարհը
06.12.2023
Ավարտվել է Մ-3 միջպետական ճանապարհից դեպի Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Լեռնապար բնակավայր տանող 3․8 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգումը։ Այն իրականացվել է ՀՀ պետբյուջեի միջոցներով։
Նախկինում ճանապարհը խիստ անբարեկարգ վիճակում էր‚ դժվար երթևեկելի։
Նշենք, որ այս տարի ՀՀ պետական բյուջեի միջոցներով Ծաղկահովիտ խոշորացված համայնքում հիմնանորոգվել է ևս երկու ճանապարհ՝ Ծաղկահովիտ և Գեղաձոր բնակավայրերում։
Հիմնանորոգվել է երթևեկելի մասը‚ լրացվել-հարթեցվել են կողնակները‚ գյուղամիջում կառուցվել են մայթեր‚ նորոգվել են ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները‚ ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով‚ կատարվել են այլ աշխատանքներ։