Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված, Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ծավալը տարեցտարի աճում է։
04.12.2023
Այս տարի մարզում իրականացվում է աննախադեպ՝ 5 մլրդ 408 մլն 85 հազ դրամի ներդրմամբ 21 սուբվենցիոն ծրագիր։
Արագածոտնի մարզպետի աշխատակազմի կողմից աշխատանքները հետևողականորեն մշտադիտարկվում են։
Այս պահի դրությամբ 21 ծրագրից
100 %-ով ավարտված է 11-ը,
ավարտական փուլում է 3-ը,
2024 թ․ կտեղափոխվի 7-ը, այդ թվում՝ պայմանագրի կնքման փուլում է 1 ծրագիր,փորձաքննության փուլում՝ 2 ծրագիր։