Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պետական միջոցներով՝ շուրջ 50 մլն դրամի ներդրմամբ լուծվել է Ուջանի Զորավար Անդրանիկի անվան միջնակարգ դպրոցի ջեռուցման խնդիրը

04.12.2023

 ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, ԱԺ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի, Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանի և Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր Ուջանի Զորավար Անդրանիկի անվան միջնակարգ դպրոցը տոնեց պետական ծրագրի ավարտը, որի արդյունքում լուծվել է դպրոցի բոլոր մասնաշենքերի ջեռուցման խնդիրը։

Հանդիսավոր միջոցառման ընթացքում դպրոցի շնորհալի աշակերտները հանդես եկան ազգային ուտեստների հյուրասիրությամբ, մշակութային ելույթներով։
Տաղավարներում ուջանցի դպրոցականները ներկայացնում էին հայկական ղափամայի, քաղցր սուջուխի, շաղգամով ապուրի, չորաթանի և այլ ավանդական ուտեստների պատրաստման եղանակները, հյուրասիրում Ուջանում աճեցված արևահամ բերք ու բարիքը։
Ազգային ոգով ընդգծված միջոցառումը շարունակվեց երգ-պարով, ասմուքնով։
Դպրոցականներն արժանացան հյուրերի հիացական ծափողջյուններին ու դրվատանքի խոսքերին։
Իրենց հերթին, դպրոցի տնօրենությունն ու կոլեկտիվը շնորհակալական խոսքեր հղեցին Կառավարությանը, մարզպետի աշխատակազմին՝ դպրոցաշինական ծավալուն ծրագրերի իրականացման համար, որի արդյունքում սրընթաց կերպով արդիականացվում է կրթական միջավայրը։
Արձանագրվեց նաև, որ տնօրենությունն է հետևողական ու սրտացավ գյուղի դպրոցի զարգացման, կրթության որակի բարելավման գործում։
Նշենք, որ ՀՀ Արագածոտնի մարզում անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրերի շրջանակում Ուջանի Զորավար Անդրանիկի անվան միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգի ներդրման աշխատանքների համար 2022 թ․ նոյեմբերի 22-ի որոշմամբ Կառավարությունը հատկացրել է 51 մլն դրամ։ Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «ՔՐՈՍՍ» ՍՊԸ-ն աշխատանքներն իրականացրել է 40 մլն դրամով, արդյունքում խնայվել է 10 մլն դրամ։
Ծրագրի շրջանակում կառուցվել է 220 մ երկարությամբ գազի գիծ, տեղադրվել են 10 հատ 35 կՎտ հզորությամբ ջեռուցման կաթսաներ, 2017 հատ մարտկոցներ։
2023 թվականին Արագածոտնի մարզպետի աշխատակազմի կողմից հատկացրած շուրջ 1 մլն 700 հազ դրամ միջոցներով վերանորոգվել է դպրոցի աստիճանավանդակը։
Դպրոցաշինական ծրագրերը շարունակական են։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07