Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

01.12.2023

 Կառավարությունը ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով վերապահված լիազորություններն իրականացնելու նպատակով որոշում է ընդունել՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքի ընթացակարգերը հաստատելու համար։

Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, առանձին ընթացակարգով կսահմանվեն փախստականի կարգավիճակ ունեցող անձի կենսաթոշակ տրամադրելու համար կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, տեսակը փոխելու, վճարելու և գործ վարելու կարգի առանձնահատկությունները։
Սահմանվել է, որ Կառավարության համապատասխան որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված փախստական ճանաչված անձը, ում կենսաթոշակի գործն առկա է ԼՂ կենսաթոշակային բազայում, կարող է օրենքով կենսաթոշակ նշանակելու համար ներկայացնել առցանց դիմում՝ մինչև 2024 թվականի հունիսի 1-ը։ Դիմումի որևէ փաստաթուղթ կցելու կարիք չի լինելու։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07