Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Կառավարության այսօրվա որոշմամբ 177 մլն դրամ է հատկացվել Արագածոտնի մարզի 3 սուբվենցիոն ծրագրի համար

30.11.2023

 Կառավարության հերթական որոշմամբ՝ 2023 թվականի բյուջեից ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետների աշխատակազմերին հատկացվեց 5,712,833.3 հազար ՀՀ դրամ` իրականացված սուբվենցիոն ծրագրերի վճարման համար։

Այդ թվում՝ 177 մլն դրամ հատկացվել է Արագածոտնի 3 ծրագրի համար։
Ծրագրերը՝ ստորև։
Աշտարակ համայնքի Աշտարակ, Աղձք, Օրգով, Բյուրական, Արագածոտն բնակավայրերի գազաֆիկացում։
Ծրագիրը կատարված է 95 %-ով։ Ընդհանուր արժեքն է 234 մլն 295 հազար դրամ, որի 45 %-ը վճարում է Կառավարությունը, 55 %-ը՝ համայնքը։
Ալագյազ համայնքի Ճարճակիս բնակավայրի գազաֆիկացում։
Աշխատանքերն ավարտված են։ Ծրագրի արժեքն է 82 մլն 848 հազար դրամ, որի 60 %-ը վճարում է Կառավարությունը, 40 %-ը՝ համայնքը։
Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Սադունց, Շենկանի բնակավայրերի գերեզմանատների ցանկապատում։
Ծրագիրն ավարտված է։ Ընդհանուր արժեքը 48 մլն 155 հազար դրամ է, որի 45 %-ը վճարում է Կառավարությունը, 55%-ը՝ համայնքը։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 12:40:42