Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դիտարկվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհի Տրանշ-2-ի տարբեր հատվածներում ընթացող շինաշխատանքները

28.11.2023

 Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Աշտարակի և Թալինի համայնքապետերի հետ օրերս դիտարկել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները։

Այս պահին նշված տարածքում կապալառու ընկերությունն իրականացնում է պայթեցումներ, որից հետո ժայռային հանույթը փխրեցնում է՝ հետագայում լիցք անելու և պատվածքի շերտերում օգտագործելու համար։ Ճանապարհի ամբողջ երկայնքով շարունակվում են հողային աշխատանքները։
Հաջորդիվ, պաշտոնատար անձինք եղել են «Հյուսիս-հարավ» ճանապարհի Տրանշ-2-ի 34 կմ հատվածում (Աշտարակ-Թալին)։
Շինարարները ներկայացրել են կատարվող աշխատանքների ընթացքը, քննարկել խնդիրները։
Նշված ճանապարհահատվածների տարբեր շինհրապարակներում կատարած կանգառների ընթացքում նախարար Գնել Սանոսյանը հանձնարարել է աշխատանքները կատարել բարձր որակով և սահմանված ժամկետներում։
Այս ճանապարհների կառուցումը ֆինանսավորվում է ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24