Տպել
Այսօր մարզպետի կողմից դիտարկվեց նաև Մաստարա գյուղի հիմնանորոգված ճանապարհը։
Նորություններ
Իրականանում են նախընտրական խոստումները․ 2 տարի անց՝ նույն օրը, նույն տեղում
27.11.2023
Թալին խոշորացված համայնքում գտնվող, ծովի մակերևույթից 2050 մ բարձրության վրա տեղակայված Ծաղկասար բնակավայր տանող ճանապարհն արդեն հիմնանորոգված է։ 2023 թ․ սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել է 1,7 կմ մարզային (տեղական) նշանակության ճանապարհահատվածը։
Տեղացիների համար սա տարիներ շարունակ երազանք էր թվում, ճանապարհը 1980-ական թվականներից ի վեր գտնվում էր անմխիթար վիճակում: 2021 թ․ նոյեմբերի 27-ին Ծաղկասարում Թալինի համայնքապետի նախընտրական քարոզարշավի ընթացքում գյուղացիները որպես ամենահրատապ համարվող խնդիր նշել էին դեպի գյուղ մտնող ճանապարհի վերանորոգումը։
Սերգեյ Մովսիսյանը և Տավրոս Սափեյանը հանդիպման ընթացքում խոստացել էին՝ առաջնահերթության կարգով ձեռնամուխ են լինելու ճանապարհի հիմնանորոգմանը։
Այսօր՝ 2023 թ․ նոյեմբերի 27-ին, քարոզարշավից ուղիղ 2 տարի անց, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը և մարզպետի աշխատակազմի ու համայնքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչներ այցելեցին Ծաղկասար՝ դիտարկելու նոր հիմնանորոգված ճանապարհը։ Նրանք հանդիպեցին գյուղացիների հետ, որոնք զրույցի ընթացքում մեծ գոհունակություն հայտնեցին նախընտրական խոստումներն իրականացնելու, ժողովրդի խնդիրները լուծելու համար։ Գյուղացիների խոսքով՝ ճանապարհի հիմնանորոգման շնորհիվ լուծվել են մի շարք կարևոր հարցեր, ինչպիսին շտապօգնության մեքենայի գյուղ հասնելն է, ինչպես նաև երեխաների դյուրին տեղաշարժը դեպի հարևան Մաստարա գյուղի դպրոց ու մանկապարտեզ։
Այսօր մարզպետի կողմից դիտարկվեց նաև Մաստարա գյուղի հիմնանորոգված ճանապարհը։
Դեպի համայնքներ աշխատանքային այցերը շարունակական են։