Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

+1000 փեթակ Հայաստանի համայնքներին․ Արագածոտնի մարզ, Ծաղկահովիտ համայնք

24.11.2023

 ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «HONEY-MONEY» նախագիծը Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ

համայնքում իրականացնելու է «Մեղվաբուծության հիմունքները» թեմայով երկօրյա դասընթաց՝ Ծաղկահովիտ,
Բերքառատ, Գեղադիր, Գեղաձոր, Գեղարոտ, Լեռնապար, Ծիլքար, Հնաբերդ, Նորաշեն, Վարդաբլուր բնակավայրերի
մեղվապահությամբ զբաղվող բնակիչների համար։
Երկօրյա դասընթացի ընթացքում ուսումնասիրվելու են հետևյալ թեմաները․
անվտանգության նորմեր,
մեղվաընտանիքի կազմ, փեթակների կառուցվածք, տեսակներ ու առանձնահատկություններ,
մեղվապահի հիմնական խնդիրներ,
մայրաբուծություն,
սեզոնային աշխատանքներ,
հիվանդություններ,
մեղվամթերքների վաճառքի կազմակերպում և մարքեթինգային առանձնահատկություններ։
Դասընթացի ավարտից հետո բոլոր մասնակիցները հանձնելու են քննություն, որի արդյունքների հիման վրա ՄԱԶԾ-ի
կողմից տրամադրվելու են ППУ նյութից պատրաստված երկուական փեթակներ։
Նախագծին կարող են դիմել 18-65 տարեկան այն անձինք, ովքեր
- ունեն ՀՀ քաղաքացիություն,
- ունեն նվազագույնը երեք տարվա մշտական բնակություն նշված բնակավայրերում (յուրաքանչյուր ընտանիքից
միայն մեկ անձ),
- ունեն առանձնացված և ցանկապատված տարածք՝ մեղվաբուծական տնտեսություն վարելու համար,
- պարտավորվում են փեթակների տրամադրման պահից պայմանագրով սահմանված ժամկետում տեղադրել
մեղվաընտանիք՝ յուրաքանչյուր փեթակում 5 շրջանակ մեղվով պատված վիճակում,
- պատրաստակամ են իրականացնել ՄԱԶԾ կողմից ներկայացված պարտադիր պայմանները և պահանջները՝
մեղվանոցային տնտեսության բարելավման համար։
Նախագծին կարող են դիմել նաև
- Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և 2020թ․ տեղահանված 18-65 տարեկան այն անձինք (յուրաքանչյուր ընտանիքից միայն մեկ անձ), ովքեր ներկայումս մշտական բնակություն են հաստատել Ծաղկահովիտ համայնքում,
- ովքեր պարտավորվում են փեթակների տրամադրման պահից պայմանագրով սահմանված ժամկետում տեղադրել
մեղվաընտանիք՝ յուրաքանչյուր փեթակում 5 շրջանակ մեղվով պատված վիճակում:
Նախագծին չեն կարող դիմել այն անձինք, ովքեր
- նախորդ փուլով մասնակցել են «Honey-Money» նախագծին և հանդիսանում են այս ծրագրի շահառու։
Պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկ․
- լրացված հայտ,
- անձնագրի/նույնականացման քարտի անձնագրային և գրանցման տվյալների էջերի պատճեններ,
- մշտական բնակության վերաբերյալ տեղեկանք։
Դասընթացն անցկացվելու է Ծաղկահովիտի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ Հոկտեմբերյան փող․ 2, 3-րդ հարկ), դեկտեմբերի 7-ին և 8-ին, ժամը 11։00-16։00-ն։
Մասնակցության համար հարկավոր է մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ մոտենալ Ծաղկահովիտի համայնքապետարան, նախապես գրանցվել, լրացնել հայտը՝ կցելով պահանջվող փաստաթղթերը։
Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին զանգահարել 041 240018 կամ 096 439323 հեռախոսահամարներով (10:00-17։00-ն ընկած ժամանակահատվածում)։
Հայտը կարող եք ներբեռնել այստեղից`
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26