Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-տուփեր կստեղծվեն
18.11.2023
ՀՀ Կառավարության որոշմամբ՝ Արագածոտնի մարզի Արագածի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 1, Կարբիի Վահան Թեքեյանի անվան և Կոշի միջնակարգ դպրոցներին ամրացված անշարժ գույքից հողամասեր կառանձնացվեն և անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվեն «Սիմոնյան» կրթական հիմնադրամին՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-տուփեր հիմնելու նպատակով:
Հիմնադրամն իրականացնում է «Թումոն տուփի մեջ» ծրագիրը, որը նպատակաուղղված է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսուցումը ՀՀ մարզերի քաղաքների և գյուղերի երեխաների համար հասանելի դարձնելուն: Թումո կենտրոնի շահառուներ են հանդիսանում 12-18 տարեկան երեխաները, ամբողջ կրթական ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքներով:
Տուփը կազմված է լինելու շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար հարկավոր չէ շինարարական թույլտվություն, ինչպես նաև նշված կառույցները ցանկացած ժամանակ կարելի է տեղափոխել: