Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսանողության միջազգային օրվա առիթով

17.11.2023

 Ուսանողի կարգավիճակում լինելը կյանքի ամենաերանելի շրջաններից է, և մաղթում եմ, որ այն կարողանաք ընկալել իր բոլոր գույներով հանդերձ։

Գիտելիքի, երիտասարդության, ընկերության, սիրո, անձնական աճի ու ծաղկունքի խտացումներով լի ուսանողական տարիները նոստալգիկ հուշ են դառնալու ողջ կյանքի համար։ Ուստի, լիարժեք վայելեք այդ տարիները։
Գիտե՞ք՝ նայում եմ մեր ուսանողությանն ու վաղվա օրվա հանդեպ լցվում աներեր հավատով, որովհետև վստահ եմ, որ կարողանալու ենք շարունակել մեր պետական տարբեր համակարգերը համալրել բարձրորակ մասնագետներով, բարեկիրթ ու իրավագիտակից քաղաքացիներով, պետության հզորացման գործում նախանձախնդիր երիտասարդներով։
Ուզում եմ վստահ լինեք, որ կրթությունը ամենահզոր զենքն է, որով դուք կարող եք փոխել աշխարհը, և որ ուսման մեջ կատարած ներդրումն ամենաարդարացվածն է կյանքում։
Սիրե՛ք ձեր ընտրած մասնագիտությունն ու չմարող խանդավառությամբ սովորեք հանուն ձեր ու պետության պայծառ ապագայի։
Շնորհավոր Ուսանողության միջազգային օրը։
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58