Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Եղի՛ր ուժ մեր երկրի համար, միացի՛ր պարեկային ծառայությանը

17.11.2023

 Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ընդունելություն-մրցույթը շարունակվում է։

Նոյեմբերի 22֊ին,ժամը 15.00֊ին, Աշտարակի թիվ 1 դպրոցի բակում տեղի կունենա իրազեկման միջոցառում, որի ընթացքում առավել մանրամասն կներկայացվի ընդունելություն-մրցույթի իրականացման գործընթացը։
Այդ օրը ցանկացողները կարող են իրենց հետ ունենալ անհրաժեշտ փաստաթղթերը` տեղում դիմում ներկայացնելու համար։
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29)։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել edupolice.am կայք՝ https://www.edupolice.am/.../patrolannouncement121023.html, կամ դիմել՝
ՆԳՆ կրթահամալիր՝ հեռ. +37410778033,
ՆԳ նախարարություն՝ հեռ. +37410596884,
ՆԳՆ ոստիկանության կադրային քաղաքականության վարչություն՝ հեռ. +37411584971:
------
Ընդունելություն-մրցույթը նախատեսվում է Պարեկային ծառայության մայրաքաղաքի և բոլոր մարզերի ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար։ Ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով սահմանված 368 տեղերի գերակշիռ մասը՝ 299 տեղ (տեղերի ընդհանուր թվի 81,25 տոկոսը), հատկացվել է իգական սեռի դիմորդների համար, մնացած տեղերը՝ արական սեռի ներկայացուցիչների համար։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58