Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի մոտ այսօր քաղաքացիների ընդունելություն էր

16.11.2023

 Քաղաքացիների հետ անմիջական կապը մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ապահովում է ինչպես համայնքային այցելությունների, այնպես էլ իր աշխատասենյակում ամեն շաբաթ տեղի ունեցող ընդունելությունների միջոցով։

Այս շաբաթվա ընդունելությունը կազմակերպվեց այսօր, մասնակցեց 25 քաղաքացի։
Մարզպետին դիմած քաղաքացիների հարցերը սոցիալական, առողջապահական, բնակարանային, աշխատանքային և այլ բնույթի էին։ Քաղաքացիների շարքում նաև ԼՂ-ից բռնի տեղահանված և Արագածոտնում բնակություն հաստատած անձինք էին։
Առանձնազրույցների ընթացքում մարզպետը արձանագրեց մարզի բնակիչների խնդիրները, քննարկվեցին դրանց լուծման ուղիները, տրվեց ընթացք։
 
Հարգելի՛ քաղաքացիներ, ընդունելության օրվան կարող է մասնակցել յուրաքանչյուրը՝ նախապես հերթագրվելով, հեռախոսահամար՝ 023 3 24 64։
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մոտ քաղաքացիների ընդունելության կարգին կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքում՝ http://aragatsotn.mtad.am/files/docs/60074.pdf ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58