Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեդալներ՝ հայրենիքի համար մղված մարտական գործողություններում արիությամբ աչքի ընկած հայորդիներին

15.11.2023

 Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյան այսօր այցելություններ է կատարել դեպի մարզի տարբեր բնակավայրեր՝ հայրենիքի համար մղված մարտական գործողություններում արիությամբ աչքի ընկած քաջորդիներին հետմահու շնորհված պետական պարգևները (մեդալ) անձամբ նրանց ընտանիքի անդամներին հանձնելու նպատակով։

Այցերին մասնակից են եղել Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանը, մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արագածոտնի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Սուրեն Մեջլումյանը, նրա տեղակալ Հովհաննես Ասլանյանը։
Մեր լուսանուն տղաների ծնողների հետ զրույցում մարզպետը պատկառանքի, երախտագիտության ու հպարտության անսահման զգացումով է ընդգծել, որ նրանց որդիները թողել են անմար հիշատակ ու փառավոր անուն։ Սերգեյ Մովսիսյանը ուժ ու կորով, քաջառողջություն է մաղթել հերոսածին ծնողներին, հետաքրքրվել նրանց խնդիրներով ու հորդորել անհրաժեշտության դեպքում միշտ անկաշկանդ դիմել։
Այսօր մարզպետի աշխատասենյակում մեդալներ են հանձնվել նաև մարտական գործողությունների մասնակից, արիությամբ ու անբասիր ծառայությամբ աչքի ընկած տղաներին, որոնք այժմ հայրենի մարզում աշխատում և արարում են՝ հերթական ներդրումը բերելով պետության կայացման գործին։
Ջերմ ձեռքսեղմումով՝ մարզպետը շնորհավորել է նրանց ու հղել ամեն հայի սրտի նվիրական ցանկությունը՝ ապրենք, արարենք միայն խաղաղ երկնքի ներքո։
Նշենք, որ այսօր հանձնված մեդալները շնորհվել են Նախագահի հրամանագրերով և Պաշտպանության նախարարի հրամանով։
Հավերժ երախտապարտ ենք հայրենիքի զավակներին։
Փառք ու պատիվ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58