Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բերքի տոնը՝ այգեկութն ամփոփելու գունեղ իրարանցում

12.11.2023

 Արագածոտնի մարզում բերքի տոնի անցկացման ավանդական փորձը վերականգնելու, մշակութային աշխուժություն մտցնելու և այգեկութն ամփոփելու նպատակով Արագածոտնի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ Նոր Երզնկայում օրերս անցկացվեց «Էրգրի համը» խորագրով բերքի տոն։

Մշակութային միջոցառմանը համայնքի բնակիչների հետ ներկա էին Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ:
Տոնը մեծ խանդավառությամբ համախմբել էր մարզի գյուղմթերք արտադրողներին, ստեղծագործողներին, արվեստասերներին, բնակիչներին։
Աշնանային արևոտ օրվա ընթացքում բաց երկնքի տակ միջոցառման հյուրերին առանձին տաղավարներով ներկայացան համայնքի արտադրողները, ցուցադրվեցին արվեստի և հանրակրթական դպրոցների տաղանդաշատ աշակերտների ձեռքի աշխատանքները:
Ուշագրավ պարային և երաժշտական կատարումներով հանդես եկան պարային համույթներ, անհատ կատարողներ:
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 13:46:31