Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նոյեմբերի 10- ին նշում ենք ՏԻՄ կազմավորման օրը

10.11.2023

 Հարգելի՛ գործընկերներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, պետական կառավարման գործընթացում ձեր աշխատանքը չափազանց կարևոր է, և ուրախ եմ արձանագրել, որ մեզ հաջողվում է մարզպետի աշխատակազմ֊ՏԻՄ համագործակցությամբ հասնել համընդհանուր հաջողությունների։

Մարզի զարգացման համայնապատկերում առանձին համայնքների համաչափ զարգացումը մեր նպատակն է, որը մենք իրագործում ենք ձեր ներդրած անմիջական ջանքերի շնորհիվ։
Ակնառու է այդ զարգացումը հատկապես համայնքների խոշորացման գործընթացից հետո, ինչը թույլ է տվել ռեսուրսների կենտրոնացման արդյունքում իրագործել զարգացման մեծ ծրագրեր։
Վստահ եմ` շարունակելու ենք համատեղ ու փոխգործակցային սկզբունքով մարզը զարգացնելու մեր ազգանվեր գործը` ամենայն պատասխանատվությամբ վերաբերվելով մեզ վստահված աշխատանքին։
Շնորհավորում եմ ՏԻՄ աշխատակցի մասնագիտական տոնը` մաղթելով ձեր համայնքը ծաղկեցնելու ամուր կամք։
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ
ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 13:46:31