Տպել
Նորություններ
«Առողջ ապրելակերպը սովորություն է» հանրային արշավի կանգառն Աշտարակում էր
10.11.2023
Այն մեկնարկել է քայլերթով և շարունակվել առողջ ապրելակերպի վերաբերյալ իրազեկող արշավով` դպրոցականների մասնակցությամբ:
Քայլերթին միացել են Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։
Միջոցառման մասնակիցներին ողջունել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:
Նրա խոսքով` միջոցառման նպատակն է հանրության շրջանում բարձրացնել իրազեկվածությունը առողջ ապրելակերպի վերաբերյալ, խրախուսել առողջ սննդի պատրաստումը, ֆիզիկական ակտիվությունը, առողջ վարքագծի ձևավորումը։
Ողջույնի խոսքում առողջ ապրելակերպի դերն ընդգծել է Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը։
Թեմատիկ տաղավարներում ներկայացվել են առողջարար ուտեստներ և առողջ ապրելու կանոններ:
Հիշե՛ք, որ առողջ սովորություններ ձևավորելով` հնարավոր է նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնները: