Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ոգեշնչում է թատերարվեստը

05.11.2023

 Արագածոտնի մարզի բնակիչներն այսուհետ կկարողանան հայրենի մարզում իրենց ժամանցը հարստացնել, մտածողությունն ու ճանաչողությունը զարգացնել բարձրարվեստ ներկայացումներ դիտելով․ իր սպասված գործունեությունն է մեկնարկել Աշտարակի դրամատիակական թատրոնը։

Թատրոնն իր հանդիսատեսի առջև դռները բացել է երեկ՝ Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի հիման վրա բեմադրված «Բովանդակություն» ներկայացմամբ։
Հանդիսականի շարքերում են եղել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, պաշտոնատար այլ անձինք, ճանաչված արտիստներ ու հյուրեր։
Պրոֆեսիոնալ դերասանների մասնակցությամբ բեմադրությունը հանդիսատեսին փոխանցել է Չարենցի ստեղծագործությունների բոցավառ էներգետիկան՝ ընդգծված բազմաշերտ ընկալումներով, հախուռն զգացմունքներով ու բարձր մտածողությամբ։
Առաջին ներկայացումը խորապես տպավորել է հանդիսատեսին և Աշտարակի դրամատիկական թատրոնի աշխատանքի մեկնարկը լուսավորել չարենցյան բոցավառ արևով։
Խոստումնալից սկիզբ է մարզում մշակութային կյանքի աշխուժացման ու թատերարվեստի զարգացման տեսանկյունից։
Շնորհավորում ենք Աշտարակի դրամատիկական թատրոնի բացումը և նրա երթին մաղթում անխափան ու բարի ընթացք։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:18:00