Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայաստանում նոյեմբերի 4-ին նշվում է Սոցիալական աշխատողի օրը

04.11.2023

 Օգտվելով այս գեղեցիկ առիթից՝ ուզում եմ գնահատանքի և շնորհակալական խոսքեր հղել ձեզ, սիրելի՛ սոցիալական աշխատողներ։

Մեր պետության կայացման ճանապարհին մենք ազգովի շատ դժվարություններ ենք հաղթահարում, և այստեղ մեծ դեր ունի ձեր մասնագիտական աշխատանքը՝ ծանր իրավիճակից մարդկանց դուրս բերելու դժվարին գործում։
Ապրումակցելու, ոգեշնչելու, կարեկցելու, սոցիումի հետ գրագետ հաղորդակցվելու մասնագիտական կարողությամբ դուք իսկապես կարևոր առաքելություն եք իրականացնում։
Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ձեզ՝ վերջին շրջանում ձեր ներդրած մասնագիտական ջանքերի համար, որով դուք կարողացաք անգնահատելի ներդրում բերել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Հայաստանում հյուրընկալելու, ծանր իրավիճակում նրանց ձեռքը բռնելու մեծ գործին։
Բարեմաղթում եմ, որ միշտ լեցուն լինեք աշխատելու եռանդով, միշտ կարողանաք մարդկանց մեջ բարձրացնել կյանքը սիրելու մոտիվացիան, և չդադարեք լինել մարդասիրության ու կենսասիրության վառ օրինակներ։
Շնորհավո՛ր Սոցիալական աշխատողի մասնագիտական տոնը․ ամենայն բարիք ձեզ։
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42