Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2024 թ․ ՀՀ պետական բյուջեով Արագածոտնի մարզին նախատեսվել է հատկացնել 9 մլրդ 211 մլն 438 հազար դրամ, որը 2023 թ․ համեմատությամբ ավելի է 1 մլրդ 132 մլն 191 հազար դրամով կամ 14 %-ով

03.11.2023

 Նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որում քննարկվել է 2024 թ․ պետական բյուջեն։

Նիստին ներկա են եղել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետի աշխատակազմի պաշտոնատար անձինք։
Համատեղ նիստում քննարկման է ներկայացվել մարզպետի աշխատակազմի ապարատի պահպանության և մարզի տարբեր ծրագրերով մարզին հատկացվող գումարների չափերը։
Մասնավորապես, Արագածոտնի մարզպետի աշխատակազմի կողմից իրականացվող ծրագրերի համար 2024 թ․ ՀՀ պետական բյուջեով մարզին նախատեսվել է հատկացնել 9 մլրդ 211 մլն 438 հազար դրամ, որը 2023 թ․ համեմատությամբ ավելի է 1 մլրդ 132 մլն 191 հազար դրամով կամ 14 %-ով։
Նշենք, որ հանրակրթական ծրագրերի գծով պետական բյուջեով 2024 թ․ բյուջեից հատկացվել է 8 մլրդ 347 մլն 144.7 հազար դրամ՝ 2023 թ․ 7 մլրդ 352 մլն 172.7 հազար դրամի փոխարեն, որն ավելի է 994 մլն 972 հազար դրամով կամ
11. 9 %-ով։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42