Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն արժանացել է «Տարվա լավագույն մարզպետ» պատվավոր կոչմանը
27.10.2023
Մրցանակը Սերգեյ Մովսիսյանին է շնորհվել լրագրողական հետաքննությունների, սոցհարցումների արդյունքում։
Ըստ այդմ, նա բարձր վարկանիշ ունեցող մարզպետ է ճանաչվել։
Սերգեյ Մովսիսյանը «Լավագույն հանրային ծառայող» անվանակարգում «Լավագույն մարզպետ»-ի կոչմանն արժանացել է
մարզային կառավարման լավագույն մոդելի մշակման,
հանրային աշխատանքներում ակտիվ ներգրավվածության,
բարեխիղճ աշխատանքի համար։
Մրցանակաբաշխությունը, որն ամեն տարի իրականացվում է «Որակի նշան» կազմակերպության կողմից, տեղի է ունեցել նախորդ ամիս՝ Դուբայում։
Մարզպետի գործունեության, աշխատելաոճի, հավատամքի ու սկզբունքների մասին պատմող ամփոփ տեսանյութը՝ ստորև։
Շնորհավորում ենք Սերգեյ Մովսիսյանին և մարզը ղեկավարելու պատասխանատու աշխատանքում մաղթում անսպառ եռանդ ու նորանոր ձեռքբերումներ։
Մանրամասները տեսանյութում՝