Տպել
Նորություններ
Արվեստասեր աշակերտները հանդիպեցին անվանի երաժիշտ, դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Լևոն Կարապետյանի հետ
16.10.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացնում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը:
Այն օրերս հյուրընկալվել էր Աշտարակում․ Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցում կայացավ «Քո արվեստը դպրոցում» ծրագրի հերթական հանդիպումը, որի շրջանակում Աշտարակ համայնքի տարբեր դպրոցներից եկած մի խումբ արվեստասեր աշակերտներ հանդիպեցին անվանի երաժիշտ, դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Լևոն Կարապետյանի հետ:
Հանդիպմանը ներկա էին Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության ներկայացուցիչները։
Տաղանդավոր հյուրը պատմեց իր հաջողության պատմությունը՝ նշելով, թե ինչպես է հաղթահարել կյանքի դժվարությություններն ու սեփական ուժերի հանդեպ մեծ վստահությամբ առաջ գնացել։Նրա հետ զրույցը հուզող ու ոգեշնչող էր, իսկ գլխավոր ուղերձը՝ երբեք երազել չդադարելը, չհանձնվելն ու գործելը։
Ինտերակտիվ հանդիպման ընթացքում դպրոցականները վայելեցին անվանի դաշնակահարի կենդանի կատարումները, նրան ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը։
Հավելենք, որ «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը:
Հանդիպումները շարունակական են։