Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում՝ ինչպես տանը․ մարզում բնակություն է հաստատել ԼՂ-ից բռնի տեղահանված 4396 անձ

12.10.2023

 Բյուրականի գեղատեսիլ բնության գրկում գտնվող ԵՊՀ ուսումնաարտադրական բազան իր ջերմ տանիքի տակ է համախմբել ԼՂ-ից բռնի տեղահանված 144 անձի կամ երկու տասնյակից ավելի ընտանիքների։ Այստեղի բնակիչներից ամենափոքրը 9 ամսական է։ Մեր հայրենակիցների առօրյան հետաքրքրանում է միմյանց հետ շփումներով, նոր ծանոթություններով։

Մեզ հետ զրույցում ԼՂ-ից տեղահանված մեր քույրերն ու եղբայրները նշեցին, որ ամեն օր արժանանում են հատուկ ուշադրության, հոգատար ու ջերմ վերաբերմունքի, ինչն օգնում է հաղթահարել ծանր հոգեվիճակն ու նոր կյանք սկսել։
Կեցության ծախսերը, ներառյալ որակյալ ու համեղ սննդի, անհրաժեշտ դեղորայքի, բուժծառայությունների ու այլ պարագաների տրամադրումը ապահովում է Արագածոտնի մարզպետի աշխատակազմը՝ ՀՀ Կառավարության ֆինանսական աջակցությամբ։
Հավելենք, որ այս պահի դրությամբ Արագածոտնի մարզում հաշվառված է ԼՂ-ից տեղահանված 4396 անձ։
Նրանցից 684-ը դպրոցահասակ երեխաներ են, որոնցից այս պահի դրությամբ մարզի դպրոցներ են ընդունվել 594-ը։
Ֆոտոշարքը՝ Բյուրականի ԵՊՀ ուսումնաարտադրական բազայից։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26