Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մոտ այսօր քաղաքացիների ընդունելություն էր, որի նպատակը մարզում բնակվող անձանց խնդիրները լսելն ու դրանց լուծումները փնտրել է

06.10.2023

  Այսօր մարզպետի մոտ ընդունելությանը մասնակցած երկու տասնյակ քաղաքացիներից շատերը աշխատանք փնտրող երիտասարդ մասնագետներ էին։ Նրանց հետ զրույցում մարզպետը դրվատեց հենց մասնագիտությամբ աշխատելու նրանց մոտիվացիան և ընդգծեց, որ երիտասարդ, եռանդուն ու բարձրորակ կադրերի ներգրավումը մարզում միշտ էլ ցանկալի է։

Քաղաքացիների մյուս մասի խնդիրներն էլ սոցիալական, առողջապահական և կենցաղային բնույթի էին։
Քաղաքացիների հարցերի հիմնական մասը բավարարվեց, մյուսներին տեղում ընթացք տրվեց։
Հարգելի՛ քաղաքացիներ, մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մոտ ընդունելություն է յուրաքանչյուր ուրբաթ, կարող եք հերթագրվել` զանգահարելով
(0232) 3 24 64։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58