Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի շնորհավորական ուղերձը ուսուցիչների տոնի առիթով

05.10.2023

 Սիրելի՛ ուսուցիչներ,

Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս՝ ձեր մասնագիտական տոնի առիթով։
Ուսուցիչ բառի ներքո մի ողջ առաքելություն է, որն անփոխարինելի նշանակություն ունի յուրաքանչյուրիս կյանքում։ Ուսուցիչն է հասակ առնող սերնդի մեջ գիտության լույս սփռողը, բարու և գեղեցիկի, հայրենասիրության սերմեր ցանողը, մանուկից գիտակից քաղաքացի կերտողը։
Սիրելի՛ ուսուցիչներ, այսօր, մարտահրավերներով լի մեր իրականության մեջ, ձեր դերակատարումը երիցս կարևորվում է, քանի որ պետք է առավել մեծ եռանդով լծվեք մատաղ սերնդի հայեցի դաստիարակության և ազգապահպանության, մրցունակ ու բանիմաց քաղաքացի կրթելու գործին։
Կասկածից վեր է՝ ամուր պետության հիմքը ուժեղ ու կայացած դպրոցն է, եվ ուրեմն՝ ի գործ․․․
Պատկառանքի և երախտագիտության մեծ զգացումով՝ կրկին շնորհավորում եմ, սիրելի՛ ուսուցիչներ, քաջառողջ ու տոկուն եղեք։
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58