Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ստորագրվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին 34 կմ հատվածի շինարարության պայմանագիրը

04.10.2023

 Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հետ երեկ ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին 34 կմ հատվածի շինարարության պայմանագրի ստորագրման արարողությանը։

Պայմանագիրը ստորագրել են շինաշխատանքների պատվիրատու, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և կապալառու կազմակերպության՝ «Լևանտինա Ինխեներիա և Կոնստրուկսիոն և Օբրաս Պուբլիկաս և Ռեգադիոս» ՀՁ-ի ներկայացուցիչները։
Նախարարը ողջունել է կողմերի միջև պայմանագրի ստորագրումը` նշելով, որ առջևում շինարարության ակտիվ փուլն է սկսվելու, և մեծ ուշադրություն է դարձվելու աշխատանքների կատարման ժամկետներին և որակին։
Պայմանագրի տևողությունը 18 ամիս է, արժեքը՝ 75,985,108.20 ԱՄՆ դոլար (ներառյալ ԱԱՀ)։
Նշենք, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի շինարարությունը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության կողմից։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42